Քաղաքական պատճառ կա՝ մեզ «հներ» են ասում և նշել են, որ պետք է զիջենք «նորերին». Աբովյանի թիվ 2-րդ դպրոցի տնօրենը ազատվել է աշխատանքից
Աբովյան քաղաքի թիվ երկրորդ դպրոցի տնօրեն Սվետլաննա Հովհաննիսյանը ազատվել է աշխատանքից և աշակերտների ծնողները բաց նամակով իրենց բողոքի ձայնն են հայտնել՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանին և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին:
Tert.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Սվետլաննա Հովհաննիսյանը նշեց, որ իրեն մարզպետը երկու նկատողությամբ է ազատել: Առաջինն այն է, որ դասասենյակում ջերմաչափ չկա, այն ինչ դպրոցը շատ տաք է եղել, իսկ երկրորդ նկատողությունը եղել է համալիր ուսումնասիրության արդյունքում, որտեղ խախտումներ չեն եղել, և միայն երկու թերություն է հայտնաբերվել ու նկատողություն է տրվել:
Նա նշեց, որ ֆինանսական որևէ խախտում չի եղել և ապրիլի 17-ին իրեն ազատել են աշխատանքից, իսկ երկու օր հետո էլ որոշումն ուղարկվել:
«Երևի ինձ հետ չեն ցանկանում աշխատել. կա նաև քաղաքական պատճառ: Ես անկուսակցական եմ, եղել եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, ես Ծառուկյանի կնոջ հետ խնամիական կապեր ունեմ, բայց դա ինձ համար պարտավորություն է, ես աշխատել եմ մեծ պատասխանատվությամբ: Ես այսքան մեդալներ, պատվոգրեր իմ աշխատանքի շնորհիվ եմ ձեռք բերել, իսկ Ծառուկյանը բոլոր դպրոցներին է օգնել, ոչ միայն մեր»,-ասաց նա:
Ըստ Սվետլաննա Հովհաննիսյանի նպատակ ունեն այլ տնօրեն նշանակել: Նա նաև հերքեց մարզպետի այն ասածները, ըստ որի՝ ջերմաչափում չի կատարվել դպրոցներում: Տնօրնն ասաց, որ ջերմաչափում ամեն օր կատարվել է և միայն այդ ստուգման պահին երեք ջերմաչափ չի եղել և մեկ ժամվա ընթացքում արձանագրված թերությունը շտկվել է: «Մարզպետն ասում է, որ ինձ ազատել է 19-ին, սակայն ինձ ազատել է ամսի 17-ին, իսկ որոշումն ուղարկվել է ինձ ամսի 20-ի երեկոյան»,-ասաց նա և նշեց, որ ինքը ստացել է ոչ թե երկու խիստ նկատողություն, այլ երեք հատ ջերմաչափ չլինելու պատճառով ստացել է նկատողություն, իսկ համալիր ստուգման համար՝ խիստ նկատողություն:
«Սրանում կարծում՝ կա նաև քաղաքականություն. այստեղ մեզ հներ են ասում և ասել են, որ հները պետք է զիջեն ներերին և երկու օր հետո ստացանք նակտողություն»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ ծնողները ցանկացել էին նույնիսկ դասադուլ անել, նա նշեց, որ համաձայն չէ, որ հեռավար ուսուցման դասերը դադերեցվեն, քնաի որ հենց արտակարգ դրության օրվանից իրենց դպրոցը շատ արագ կամզակերպել է հեռավար ուսուցում: «Չէի ցանկանա երեխաները տուժեին»,-ասաց նա և նշեց, որ ամեն դեպքում իր իրավունքների համար կպայքարի:










