Կորոնավիրուսի վարակից ծայրահեղ ծանր վիճակում եղած 3 պացիենտ այսօր բուժումից հետո դուրս է գրվել հիվանդանոցից. բուժանձնակազմը նրանց ճանապարհել է ծափողջույններով (տեսանյութ)
3 ծայրահեղ ծանր վիճակում եղած պացիենտ այսօր բուժումից հետո դուրս են գրվում Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բժշկական կենտրոնից, որն այս պահին զբաղվում է կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառել է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Կից հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են բուժանձնակազմի ժափերի ներքո ապաքինված քաղաքացիները դուրս գալիս բուժկենտրոնից:










