Աբովյանից Ջրաբեր գյուղ տանող ճանապարհին 39-ամյա տղամարդը վեճի ժամանակ դանակահարել է մեկ այլ քաղաքացու. ոստիկանները ձերբակալել են դանակահարողին (տեսանյութ)

20:20 • 22.04.20

Ապրիլի 19-ին, կեսգիշերին մոտ, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել մի տղամարդ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ոստիկանության Կոտայքի բաժնի և Աբովյանի քննչական ստորաբաժանման ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական ու քննչական գործողությունների շնորհիվ պարզվեց, որ տղամարդը դանակահարվել է։

Աբովյանից Ջրաբեր գյուղ տանող ճանապարհին հիվանդանոց տեղափոխվածը վիճաբանել էր 39-ամյա մի քաղաքացու հետ և դանակահարվել:

Ոստիկանները ճշտեցին 39-ամյա տղամարդու ինքնությունը։ Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ դեպքից ժամեր անց նա ներկայացավ ոստիկանություն, տվեց խոստովանական բացատրություն ու ձերբակալվեց։

Դեպքի հանգամանքները պարզվում են

Քննությունը շարունակում է։