Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 18 000 մարդ
Մեծ Բրիտանիայում համաճարակի բռնկման սկզբից ի վեր կորոնավիրուսից մահացել է 18 100 մարդ: Ինչպես երևում է worldometers կայքի տվյալներից, վերջին մեկ օրում հիվանդության հետևանքով մահացել է 793 մարդ:
Ներկա պահին ակտիվ վարակակիր է 115 051 մարդ, որոնցից 1559-ի վիճակը ծանր է գնահատվում: Հաղորդվում է, որ վերջին մեկ օրում 665 մահվան դեպք է գրանցվել միայն Անգլիայի հիվանդանոցներում: Ընդհանուր առմամբ, Անգլիայում մահացության ցուցանիշը հասել է 16 272-ի:
Համեմատաբար ցածր թվեր են գրանցվել Շոտլանդիայում, որի ղեկավար Նիկոլա Սթերջենի խոսքով՝ Covid-19-ից 1616 մարդ է մահացել հիվանդանոցներում համաճարակի բռնկման պահից ի վեր:










