Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1518 դեպք, որից 20-ը՝ մահվան ելքով
Ադրբեջանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 38-ով․ համավարակի սկզբից երկրում գրանցվել է վարակման ընդհանուր 1518 դեպք, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով հանրապետության կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբի հայտարարությանը։
«Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 38 նոր դեպք, ապաքինվել է 42 մարդ։ Այսօրվա դրությամբ մեր երկրում կորոնավիրուսով վարակվել է 1518 մարդ, որից 907-ն արդեն ապաքինվել է, 20-ը մահացել է, իսկ 591-ը հատուկ ռեժիմով հիվանդանոցներում շարունակում է բուժումը»,- ասվում է օպերատիվ շտաբի հայտարարության մեջ։
Հաղորդվում է, որ երկրում անցկացվել է կորոնավիրուսի առկայությունը ստուգող 108 221 թեստ։
Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 2 578 205-ի, մահացել է 179 032 մարդ, ապաքինվել՝ 704 873-ը։










