Իրանի հյուսիսում ոստիկանական ինքնաթիռ է կործանվել

23:53 • 22.04.20

Իրանական ոստիկանության ուժերի պատկանող ուսումնական ինքնաթիռը կործանվել է երկրի հյուսիսային շրջանում:

Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով իրանական IRIB հեռուստառադիոհեռարձակող ընկերությանը: Նշվում է, որ ինքնաթիռում գտնվող երկու անձինք ավիավթարի հետևանքով զոհվել են: Ինքնաթիռն ընկել է անտառային տարածքում: