Իտալիան կորոնավիրուսի տարածման տեմպերի թուլացման ֆոնին պատրաստվում է աստիճանաբար «վերաբացել» երկիրը

13:54 • 22.04.20

Իտալիան կորոնավիրուսի վարակման տեմպերի թուլացման ֆոնին դիտարկում է սահմանված սափանափակումների թուլացման և արգելքների մասնակի չեղարկման հավանականությունը, գրում է The Guardian-ը:

Հայտնի է, որ նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թվով աշխարհում առաջատար Իտալիայում ներկայում վարակակիրների թիվը համավարակի բռնկումից ի վեր առաջին անգամ էականորեն նվազել է: Ներկայում երկրում կա 107 709 ախտահարված, գրանցել է 24 648 մարդու մահ:

Երկրի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է, որ կառավարությունը մինչև շաբաթվա վերջ կներկայացնի երկրի աստիճանական «վերաբացման» ծրագիրը: Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին կարանտինն առնվազն մինչև մայիս երկարաձգելու որոշման մասին: