Ապրիլի 21-25-ը փակ կլինեն Ծիծեռնակաբերդ տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները (տեսանյութ)

15:27 • 22.04.20

Նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով ապրիլի 21-ից ապրիլի 25-ի ժամը 22.00-ն փակ են լինելու Ծիծեռնակաբերդի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։

Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։

«Հարգելի՛ քաղաքացիներ, համավարակի տարածման այս պայմաններում անդառնալի հետևանքներից խուսափելու համար կոչ ենք անում բոլորին` ըմբռնումով մոտենալ որոշմանը»,- ասվում է Ոստիկանության տարածած հայտարարությունում։