Կազմակերպություններ կան, որոնք թեև չեն ներառվում 8-րդ միջոցառման մեջ, բայց աշխատողները պատահաբար որոշել են օգտվել 8-րդ միջոցառումից, և համակարգը հաստատել է. Անի Սամսոնյան (տեսանյութ)

13:59 • 22.04.20

Տնտեսական հետևանքները վերացնող 8-րդ ծրագրի շահառուներն իրենց չեն գտնում այդ ծրագրում: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Նա տեղեկացրեց, որ 8-րդ ծրագրից օգտվողներին բանկից զանգում, կանչում են, որ ստանան իրենց 68 հազար դրամը, բայց ստանում են քիչ: «Օրինակ՝ նույն ընկերության աշախտողներից երեքը ստանում են, երկուսին ծրագիրը մեժում է, ինչո՞վ է պայմանավորված, տվյալների ճշգրտման խնդիրներ կա՞ն»-ասաց Անի Սամսոնյանը՝ իր խոսքն ուղղելով Պետական եկամուտների նախարար Դավիթ Անանյանին:

«Կազմակերպություններ կան, որոնք ունեն գրանցված աշխատողներ, այդ մարդիկ պատահաբար որոշել են, որ պետք է օգտվեն 8-րդ միջոցառումից, լրացրել են իրենց տվյալները, և համակարգը հաստատել է, այնինչ այդ կազմակերպությունը չի ներառվում ութերորդ միջոցառման շահառուների խմբում, օրինակ՝ կարի արտադրամաս, մթերային խանութ»,-ասաց նա:

Ասվածին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն արձագանքեց, որ հնարավոր է՝ գործունեության տեսակների դասակարգիչը սխալ լրացնելու պարագայում գործատուն հայտնվի տուժող գործատուների ցանկում, կամ պետք է լիներ տուժողների ցանկում, կամ հայտնված չէ: «Իսկ երբ աշխատողներից երեքը հայտնվել են, երկուսը՝ չէ, դա նշանակում է, որ գործատուն ունի չգրանցված աշխատող»,-ասաց նա: