Ճնգաժամային իրավիճակում բոլոր ուսանողներն են հայտնվել. Կարեն Սիմոնյանը կոչ է անում օգնել բոլոր ուսանողներին՝ անկախ ՄՈԳ-ից (տեսանյութ)

13:46 • 22.04.20

Այսօր Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը անդրադառնալառով կառավարության կողմից ուսանողներին տրամադրվող աջակցությանը, կոչ արեց աջակցության ծրագրի շրջանակում զեղչել բոլոր ուսանողների վարձը, և ոչ թե միայն պայմանավորված առաջադիմությամբ:

«Դրված պայմանները խնդիր են առաջացնում այն ուսանողների համար, որոնք իսկապես դրա կարիքն ունեն: Դրված չափորոշիչներից բարձր է ՄՈԳ-ը: Այդ կարգավորման տակ ընկնում են ուսանողները, որոնք արդեն իսկ անվճար են սովորում կամ բավականին զեղչեր ունեն: Իսկ այն ուսանողները, որոնք իսկապես զեղչման կարիք ունեն, դրանից չեն կարող օգտվել»,-ասաց պատգամավորը:

Կարեն Սիմոնյանն ասաց, որ մասնավոր բուհերի ուսանողները չեն կարող օգտվել ծրագրից, ինչը ևս խնդիր համարեց․ «Ես կոչ կանեմ կառավարությանը, նաև պատգամավորներին վերանայել այս ծրագրի որոշակի դրույթներ, խտրականություն՝ ՄՈԳ-ի առումով չդնել, եթե աջակցում ենք, աջակցենք բոլորին: Բոլորն էլ այդ աջակցության կարիքն ունեն: Ճնգաժամային իրավիճակում բոլոր ուսանողներն են հայտնվել»,-ասաց նա: