«Հայոց ցեղասպանություն, ոգեկոչում և հատուցում». իսպանահայության «Հիշում եմ և պահանջում» նախաձեռնությանը միանում են նաև իսպանացի գործիչներ (լուսանկարներ)

22:06 • 22.04.20

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ Իսպանիայում իրականացվում է «Հիշում եմ և պահանջում» (#Recuerdoyexijo) նախաձեռնությունը, որի նպատակն է ուշադրություն հրավիրել ողջ աշխարհի հայության՝ արդարության պահանջին:

Նախաձեռնության շրջանակներում Իսպնիայում բնակվող հայերը, ինչպես նաև իսպանացի քաղաքական և մշակությային գործիչները լուսանկարներ են հրապարակում՝ «Հայոց ցեղասպանություն, ոգեկոչում և հատուցում» գրությամբ պաստառներով: Լուսանկարները հրապարկվում են Իսպանիայում Ցեղասպանության ճանաչմանը նվիրված հարթակի ֆեյսբուքյան էջում:

Իսպանացի գործիչներից շատերը նաև իրենց աջակցություն են հայտնում հայ ժողովրդին՝ միանալով «Ոչ մոռացությանը» ակցիային: Նրանց թվում են Բասկերի Երկրի խորհրդարանի նախկին փոխնախագահ, Իսպանիայի Կոնգրեսի նախկին պատգամավոր Ռաֆայել ԼաՌեյնան, Միսլատայի (Վալենսիա) քաղաքապետարանի Ժողովրդական կուսակցության խոսնակ Խայմե Բրոնչուդը, Միսլատայի Մարդասիրական միջազգային միության համակարգող Ռամիրո Մոնտոյան և այլ գործիչներ: