Թուրքիայում 24 բուժաշխատող է մահացել կորոնավիրուսից. բժշկական միավորումը մեղադրել է կառավարությանը բուժաշխատողների պաշտպանությունը ձախողելու համար

21:08 • 22.04.20

Թուրքիայի առաջատար բժշկական միավորումը (TTB) մեղադրել է երկրի կառավարությանը առողջապահության աշխատակիցների պաշտպանությունը ձախողելու համար:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, միավորման զայրույթն առաջացրել է 24 բուժաշխատողի, այդ թվում՝ 14 բժշկի մահվան հանգամանքը, որոնց մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել:

Նշվում է, որ մինչ օրս մոտ 3500 բժիշկ է վարակվել կորոնավիրուսով Թուրքիայում, որը կազմում է վարակվածների 3.6 տոկոսը: Ասոցիացիան, որը միավորում է Թուրքիայի բժիշկների 80 տոկոսին, Անկարային մեղադրել է պաշտպանիչ և նախազգուշական միջոցառումներ չձեռնարկելու մեջ:

Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների պաշտոնական թիվը 95 951-ն է, իսկ մահվան դեպքերինը՝ 2259: