Արցախում Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվան նվիրված ամենամյա երթը չի կայանա
Արտակարգ իրավիճակի ռեժիմը կանոնակարգող իրավական ակտերով պայմանավորված՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվան նվիրված ամենամյա երթը չի կայանալու։ Այս մասին տեղեկացնում է Արցախ/տեղեկատվական շտաբը։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում ապրիլի 21-25-ը փակ են լինելու Ծիծեռնակաբերդի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող բոլոր ճանապարհները։ Ապրիլի 23-ին՝ երեկոյան 21:00-ին էլ 3 րոպե կղողանջեն եկեղեցիների զանգերն ու կմարեն Երևանի և մարզերի հրապարակների, փողոցների լույսերը:










