Ավտովթար Արարատի մարզում. Երևանի «Կենտրոն-1» համատիրության իրավաբանը BMW-ով բախվել է քարերին. կան վիրավորներ. Shamshyan.com
Ապրիլի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 34-ամյա Արման Գրիգորյանը իր վարած BMW մակնիշի 23 ՍՕ 303 համարանիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 300-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով վարորդ Ա. Գրիգորյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 33-ամյա Տիգրան Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Գրիգորյանն աշխատում է Երևանի քաղաքապետարանի «Կենտրոն-1» համատիրությունում՝ որպես իրավաբան:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:










