Թուրքիայում գործող «Նոր Զարթոնք» հայկական կազմակերպությունը «1915-ը և ներկան» խորագրով եռօրյա տեսակոնֆերանս է անցկացնում

16:40 • 23.04.20

Թուրքիայում գործող «Նոր Զարթոնք» հայկական երիտասարդական կազմակերպությունն ապրիլի 22-24-ը  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված առցանց տեսակոնֆերանս է անցկացնում: Այս մասին տեղեկացնում է Gazete Karınca պարբերականը:

Նշվում է, որ «1915-ը և ներկան» խորագրով տեսակոնֆերանսը սկսվում է Թուրքիայի ժամանակով ժամը 18:00-ին, «Նոր Զարթոնք»-ի ֆեյսբուքյան էջում: Կոնֆերանսն անցկացվում է երկլեզու` հայերեն և թուրքերեն:

Տեսակոնֆերանսի ընթացքում կհարգեն նաև 2011 թվականին թուրքական բանակում ծառայության ժամանակ սպանված հայազգի Սևակ Բալըքչըի հիշատակը:

Տեսակոնֆերանսի մասնակիցների ցուցակին ծանոթանալ և ուղիղ եթերին հետևել կարող եք այստեղ: