Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1548-ի
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1548-ի, վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է վարակման 30 դեպք, առողջացածների թիվը 948 է: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ադրբեջանում կառավարությանը կից կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:
«Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 30 նոր դեպք, ևս 41 մարդ բուժվել է: Այսօրվա դրությամբ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1548 դեպք: Վարակվածներից 948-ը բուժվել է, 20-ը ` մահացել, 580 մարդ շարունակում է բուժումը հիվանդանոցներում»,-ասված է օպերատիվ շտաբի մամուլի հաղորդագրության մեջ:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 660 322 է, մահացել է 185 468 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:










