ԱՄՆ գյուղերից մեկի բոլոր բնակիչներն անխտիր կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ են հանձնել (լուսանկարներ, տեսանյութ)

17:44 • 23.04.20

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հյուսիսում գտնվող և խոշոր քաղաքներից կտրված Բոլինաս գյուղն աշխարհում առաջին բնակավայրերից մեկն է դարձել, որի բոլոր բնակիչներից փորձել են կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ վերցնել, հայտնում է CNN լրատվականը։

Կայքի փոխանցմամբ՝ թեստավորումն անցկացվել է 4 օր շարունակ, այն ամբողջովին անվճար և կամավորության սկզբունքով է իրականացվել։ Կորոնավիրուսի առկայության ստուգման համար քթից քսուկ և մատից արյուն են վերցրել։

Ավելի քան 1 000 բնակչություն ունեցող այս գյուղը Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտություններին մասնակցող երկրորդ համայնքն է, որի նպատակն է ուսումնասիրել ընդհանուր համազգային թեստավորման պակասի դեպքում վիրուսի տարածման սխեման։