ԱՀԿ-ի ղեկավարը՝ կորոնավիրուսի մասին. Այն կարող է շարունակվել երկար ժամանակ. Life.ru

00:30 • 23.04.20

Աշխարհում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակն անհանգստություն է առաջացնում, և բոլոր պետությունները հետագայում պետք է զգոնություն ցուցաբերեն: Այս մասին Ժնևում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը, հսղորդում է Life.ru-ն:

«Մենք տարբեր շրջաններում տարբեր միտումներ ենք տեսնում: Արևմտյան Եվրոպայում բռնկումների մեծ մասը կարգավորվել են կամ դեպի նվազման են գնում: Եվ չնայած ցուցանիշները փոքր են, մենք անհանգստություն առաջացնող միտումներ ենք նկատում Աֆրիկայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, ինչպես նաև Արևելյան Եվրոպայում»,- ընդգծել է նա:

Հեբրեյեսուսի խոսքով՝ շատ երկրներ միայն վերջերս են առնչություն ունեցել այդ վիրուսի հետ, սակայն կան նաև պետություններ, որտեղ Covid-19-ով կրկնավարակման դեպքեր են եղել: Նա կարծիք է հայտնել, որ մոլորակի բնակչության մեծ մասը այս վիրուսի նկատմամբ խոցելի է, և վարակի կրկնակի բռնկման վտանգ կա: