Վրաստանում կորոնավիրուսի ֆոնին երկարաձգվել են կանոնավոր թռիչքների սահմանափակումները. Интерфакс
Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը կորոնավիրուսի համավարակի ֆոնին երկարաձգել է ավելի վաղ կայացրած կանոնավոր թռիչքները ահմանափակող որոշումը: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:
Այժմ Վրաստանում կանոնավոր ավիափոխադրումների սահմանափակումները նախկին մայիսի 10-ի փոխարեն կձգվեն մինչև մայիսի 22-ը ներառյալ:
Գերատեսչության տեղեկությամբ՝ այս որոշումը կայացվել է, երբ Վրաստանի խորհրդարանը չորեքշաբթի հաստատել է երկրում արտակարգ դրության ռեժիմը մինչև մայիսի 22-ը երկարաձգելու նախագահի առաջարկը:
Հաղորդվում է նաև, որ որոշված ամսաթիվը կարող է փոխվել՝ կապված երկրում համաճարակային իրավիճակից:










