Հարավային Կորեայում 1 օրում կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք է գրանցվել. РИА Новости

06:19 • 23.04.20

Հարավային Կորեայում 1 օրում կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Կորեայի առողջապահության նախարարությանը:

Ընդհանուր առմամբ, Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հասել է 10 702-ի, ապաքինվել է 134 մարդ, մահացել՝ 240-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր վիրուսի 238 զոհերի մասին: Երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի նվազման հետ կապված իշխանությունները սոցիալական հեռավորության ռեժիմի մեղմ տարբերակը երկարաձգել են մինչև մայիսի 5: