Փրկարարները մարել են էլեկտրական լարերի կարճ միացման հետևանքով հյուրանոցի կաթսայատանը բռնկված հրդեհը

10:33 • 24.04.20

Ապրիլի 23-ին, ժամը 17:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Ռիցար» հյուրանոցի ենթակայանում առկա է էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ և գազի արտահոսք: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հյուրանոցին կից կաթսայատանը (25 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:54-ին, մարվել՝ 18:06-ին: Ամբողջությամբ այրվել են մեկ բազմոց, երկու աթոռ և կենցաղային իրեր: