Ջերմուկ-Վայք ավտոճանապարհը քարաթափման հետևանքով միակողմանի փակ է

15:02 • 24.04.20

Ապրիլի 24-ին, ժամը 13:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհի 24-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը երկկողմանի փակ է: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ճանապարհը փակ է միակողմանի: Փրկարարները սահմանազատել են տարածքը:
«ՃԱՆՇԻՆ» ՍՊԸ-ի աշխատակիցները կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:

«Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները քարաբեկորները (մոտ 30 խմ) հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից՝ ճանապարհը դարձնելով երթևեկելի: