«Կիսում եմ հայ եղբայրներիս ցավը». Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ Փաշայի թոռ Հասան Ջեմալ
Թուրք հայտնի լրագրող և հրապարակախոս, Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ Փաշայի թոռ Հասան Ջեմալը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել իր թվիթերյան էջում:
«Կիսում եմ իմ հայ եղբայրների՝ ապրիլքսանչորսյան ցեղասպանության ցավը»,-գրել է Ջեմալը:
Հասան Ջեմալը բազմիցս նշել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և ներողություն է խնդրել հայերից:
Հիշեցնենք, որ նա «1915. Հայոց ցեղասպանությունը» գրքի հեղինակն է, որը թարգմանվել է մի շարք լեզուներով: Հասան Ջեմալի՝ պոլսահայ նշանավոր լրագրող Հրանտ Դինքին ձոնված գիրքը ներկայացնում է, թե ինչ է տեղի ունեցել 1915-ին և լույս է սփռում Թուրքիայի՝ թաքնված պատմության վրա:










