Չինաստանում 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 6 դեպք. Worldometers

04:10 • 24.04.20

Չինաստանում 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 6 նոր դեպք: Մահացության դեպքեր չեն գրանցվել: Այս մասին են վկայում Worldometers կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները:

Նշվում է, որ հիվանդանոցում շարունակում է գտնվել 915 մարդ, որից 57-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Ընդհանուր առմամբ՝ Չինաստանում մինչ այժմ վարակվել է 80 804 մարդ, որից 77 257-ն ապաքինվել և դուրս են գրվել հիվանդանոցներից: Այս ամբողջ ընթացքում մահացել է 4632 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է ավելի քան 200 երկրում: