Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 2,7 մլն-ը, մահացածներինը՝ 190 000-ը. Worldometers
Ողջ աշխարհում Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը ներկա պահին կազմում է 2,710,089 մարդ: Այս մասին վկայում են Worldometers կայքի տվյալները:
Ըստ պարբերաբար թարմացվող տվյալների՝ կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից աշխարհով մեկ մահացել է 190 101 մարդ, ապաքինվել՝ 743 510-ը: Ակտիվ վարակակիր են 1,776,478 -ը:
Մեծ թվով վարակակիր ունեցող երկրներն են Միացյալ Նահանգները (876 174), Իսպանիան (213 024), Իտալիան (189 973), Ֆրանսիան (158 183), Գերմանիան (151 784), Մեծ Բրիտանիան (138 078), Թուրքիան (101 790), Իրանը (87 026), Չինաստանը (82 798):
Մահացության ցուցանիշով առաջատար երկրներից են դարձյալ ԱՄՆ-ն, Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է ավելի քան 180 երկրում:










