«Չթողնե՛ք՝ Թուրքիան հաջողության հասնի»․ ԱՄՆ հրեական կոմիտեի գործադիր տնօրենը Ցեղասպանության մասին գրառում է արել՝ հրապարակելով արխիվային կադր

17:07 • 24.04.20

ԱՄՆ հրեական կոմիտեի գործադիր տնօրեն, լրագրող, գրող Դևիդ Հարիսը թվիթերյան էջում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի վերաբերյալ գրառում է կատարել՝ հարգելով 1,5 միլիոն զոհի հիշատակը։

«Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է նշվում։ 1915 թվականից Օսմանյան կայսրությունը մոտավորապես 1,5 միլիոն հայ է սպանել։ Սա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր։ Թուրքիան այժմ փորձում է ժխտել փաստաթղթերով հաստատված այս ողբերգությունը։ Ես բավական լավ գիտեմ, թե որքան ջանքեր են նրանք ներդնում այդ ուղղությամբ։ Չթողնե՛ք՝ հաջողության հասնեն»,- գրել է Հարիսը։

Վերջինս նաև կիսվել է Ցեղասպանության ժամանակ արված կադրերից մեկով, որում զինված թուրքերի ուղեկցությամբ տեղահան արվածների «քարավանն» առաջ է շարժվում։ 

Изображение