«Հիշում և սգում ենք»․ թենիսիստ Կարեն Խաչանովը Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել
Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Twitter սոցիալական կայքի իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։
«Այսօր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է։ Սա մարդկության դեմ կատարված ամենասարսափելի հանցագործություններից է, որի հետևանքով 1,5 միլիոն հայ է սպանվել և արտաքսվել երկրից։ Մենք հիշում և սգում ենք»,- գրել է թենիսիստը։
Գրառմանը կից Խաչանովը նաև կիսվել է Հայոց ցեղասպանության խորհրդանիշ անմոռուկի լուսանկարով, որի ստորին հատվածում «Մենք հիշում և պահանջում ենք» նախադասությունն է։










