«Ճարտարապետությունից դեպի հիշողություն». Մուշի հայկական շինությունների ուսումնասիրությունները. Բեքիր Ավջը (լուսանկարներ)

17:40 • 24.04.20

Թուրքական Gazete Karınca պարբերականը հրապարակել է Բեքիր Ավջըի պատրաստած ուսումնասիրությունը Մուշ քաղաքում հայկական հետքի և այնտեղ արդեն գոյություն չունեցող հայկական շինությունների մասին:

1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո քաղաքում սկսվել են հայկական հետքի վերացման աշխատանքները: Ընդունված է կարծել, որ վերջին հայկական հետքերը վերացել են 2012 թվականին:

Բեքիր Ավջըն Մուշի բնակիչ է և քաղաքին շատ լավ ծանոթ է ներսից: Հոդվածի հեղինակը նշել է, որ դարերով ու հազարամյակներով այստեղ մնացած հայկական կառույցները քանդվել են` գրանցված չլինելու հիմքով:

Հեղինակն իր ուսումնասիրության մեջ նշել է, որ 1914 թվականին Մշո գավառում եղել է 103 գյուղ, որոնցում ապրել է 75 623 մարդ, շրջանն ունեցել է 299 եկեղեցի, 94 մենաստան և 135 դպրոց:

Լուսանկարներում Ավջըն ներկայացրել է Մուշի հին հայկական կառույցները: