Մեկնարկել է մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամիսը. հավատացյալները կորոնավիրուսի պատճառով չեն կարողացել մզկիթներ գնալ (լուսանկարներ)
Ամբողջ աշխարհում այսօր մեկնարկում է մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամիսը, որը նշելու համար հավատացյալներն այս տարի կորոնավիրուսի համավարակի հետևանքով չեն կարողանա հաճախել մզկիթներ և մասնակցել աղոթքների, հայտնում է Daily Mail պարբերականը։
«Ցավում եմ, որ սուրբ ամիսը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում մարդկանց կյանքերն ու առողջությունը պաշտպանելու համար անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների հանգամանքներում ենք դիմավորում և չենք կարող խմբային աղոթքներ և թարավիհ (Ռամադանի հատուկ գիշերային աղոթք) անել մզկիթներում»,- մուսուլմաններին ուղղված խոսքում նշել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը։
Նշվում է, որ այս ամսվա ընթացքում մուսուլմանները ավանդաբար մեծ խմբերով հավաքվում են մզկիթներում և աղոթքներ անում՝ հատկապես գիշերվա ընթացքում։
Այնուամենայնիվ, տոնակատարության սկիզբը նշելու համար ամբողջ աշխարհում ավանդական կարգերը պահվում են:
Այս տարի Ռամադանի կապակցությամբ մզկիթներում միայն հոգևորականներ են հավաքվել և կարդացել աղոթք, որն ուղիղ հեռարձակմամբ դիտել են հազարավոր հավատացյալներ։
















