Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5849, մահվան՝ 60 դեպք
Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 5849 -ով՝ հասնելով 68 622-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը։
Նոր դեպքերը գրանցվել են ՌԴ 82 շրջանում:
Նախօրեին երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 677 մարդ, մահացել՝ 60-ը։ Համավարակի սկզբից երկրում գրանցվել է մահվան ընդհանուր 615, ապաքինման՝ 5568 դեպք։
Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 2 733 599-ի, որից մահացել է 191 185 մարդ, ապաքինվել՝ 751 404-ը։










