Շիրակի մարզում բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կողաշրջվել. Shamshyan.com
Ապրիլի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Կեսօրին Scania մակնիշի PU- 004-LA համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ կողաշրջվել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:










