«Կարծում եմ՝ ամռան սկզբին վատագույնն արդեն հաղթահարած կլինենք». Թրամփ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կազմակերպված ճեպազրույցի ժամանակ չի բացառել, որ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պատճառով սոցիալական հեռավորության պահպանման կանոնների կիրառումը կարող է երկարաձգվել մինչև ամռան սկիզբ:
Ինչպես նշում է cnn.com-ը, ի սկզբանե կանոնները սահմանվել են մինչև մայիսի մեկը:
«Չի բացառվում, որ ժամկետը կերկարաձգվի մայիսի մեկից հետո: Քանի դեռ չենք զգում, որ վիրճակն ապահով է ժամկետները երկարաձգվելու են: Կարծում եմ՝ մինչև ամռան սկիզբ հաղթահարած կլինենք վատագույնը»,-ասել է նախագահը:
Հայտնի է, որ Միացյալ Նահանգները կորոնավիրուսի վարակակիրների և զոհերի թվով աշխարհում առաջատար է: Երկրում գրանցվել է վարակման 886 709, մահվան 50 243 և ապաքինման 85 922 դեպք:










