ԱՄՆ-ում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել (տեսանյութ)

06:14 • 24.04.20

ԱՄՆ-ի Տեխաս նահանգում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել: Pilatus PC-12/77-ը հրդեհվել է Դալլասի միջազգային օդանավակայանից թռչելուց անմիջապես հետո: Այս մասին հայտնում է Ren TV-ին՝ հղում անելով NBC-ին:

Նշվում է, որ օդաչուն հաղորդել է շարժիչի հետ առկա խնդիրների մասին և փորձել է վթարային վայրէջք կատարել, սակայն դրա հետևանքով հրդեհ է բռնկվել:

Աղբյուրը տեղեկացնում է, որ օդաչուն տեղափոխվել է հիվանդանոց, մյուս վիրավորների կամ զոհերի մասին տեղեկություններ այս պահին չեն հաղորդվում: