Հալեպում ՀՀ մարդասիրական առաքելության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
20:28 • 25.04.20
Հայոց ցեղասպանության 105֊ամյակի ոգեկոչման շրջանակներում Հալեպում ՀՀ մարդասիրական առաքելության խմբի ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին։ Այս մասին հայտնում են Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ը։
Հարգանքի տուրքի արարողությանը մասնակցել է նաև Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության անձնակազմը։
Placeholder










