Երևան-Երասխ ավտոճանապարհին Opel Zafira մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորակում․ 2 անձ հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ․ shamshyan.com

17:22 • 25.04.20

Ապրիլի 25-ին, ժամը 16։10-ի սահմաններում Opel Zafira մակնիշի 36 CV 437 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 25 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորակում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։