Ադրբեջանում մոտ 300 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով

13:23 • 25.04.20

Ադրբեջանում COVID-19 կորոնավիրուսով մինչ օրս մոտ 300 բուժաշխատող է վարակվել, հայտնում է minval.az կաքը՝ հղում տալով երկրի առողջապահության փոխնախարար Վիկտոր Ղասիմովին։

«Ընդհանուր մոտ 300 բուժաշխատող է վարակվել՝ բժիշկներն ու բուժքույրական կազմը»,- նշել է փոխնախարարը։ Նրա խոսքով՝ վարակակիր բուժանձնակազմի 65 տոկոսն արդեն ապաքինվել է։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվել է 1592 մարդ, մահացել է 21, ապաքինվել՝ 1 013 հոգի։