Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 20․000-ը․The Guardian
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից վերջին մեկ օրում մահացել է 813 մարդ: Ինչպես փոխանցում է The Guardian-ը, երկրում համաճարակի բռնկման պահից ի վեր կորոնավիրուսից մահացել է 20.319 մարդ:
Նշվում է, որ գիտական հարցերով խորհրդատու Պատրիկ Վալանսը մարտի 17-ին հույս էր հայտնել, որ կորոնավիրուսից մահացության ցուցանիշը կհաջողվի 20.000-ից ցածր պահել:
Ապրիլի 25-ի դրությամբ երկրի տարածքում 640.752 թեստավորում է անցկացվել, որից 28.760-ը՝ վերջին մեկ օրում:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակման 148.377 դեպք է արձանագրվել, որոնցից 127.714-ն ակտիվ վարակակիրներ են:










