Հրապարակվել է ՌԴ-ում կորոնավիրուսից մահացած բուժաշխատողների ցանկը, որում նաև հայեր կան․ РИА Новости

19:34 • 25.04.20

Հրապարակվել է Ռուսաստանում կորոնավիրուսի համավարակի ընթացքում մահացած բուժաշխատողների ցանկը:

Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, ցանկում 28 անուն է ընդգրկվել, որոնց թվում են բժիշկներ, բուժքույրեր, սանիտարներ և լաբորատորիայի աշխատակիցներ:

Ցանկում ներառվել են նաև հայազգի բուժաշխատողների անուններ: Խոսքը 69-ամյա համաճարակաբան Արփիկ Աշոտի Ասատրյանի (Մոսկվա) և 55-ամյա բուժքույր Սվետլանա Վալերիի Դավթյանի (Սանկտ Պետերբուրգ) մասին է:  

Ցանկի հեղինակները նշում են, որ այնտեղ ներառվել են նաև ոչ աշխատավայրում վարակված մասնագետների անունները: Նրանց նպատակն է վառ պահել կորոնավիրուսից մահացած բուժաշխատողների հիշատակը: