ՔՊ կուսակցությունը վարչության նիստ է հրավիրել. քննարկվել են կուսակցական հարցեր (տեսանյութ)
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստ է հրավիրել։ ԱԺ նախգահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կուսակցական հարցեր են քննարվկել:
Հարցին առ այն, որ բազմաթիվ քաղաքացիներ իրենց դժգոհությունն են արտահայտում, քանի որ չեն կարողանում օգտվել կառավարության մշակած սոցիալական աջակցության ծրագրերից, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․
«Ճիշտ կլինի դիմել Կառավարության համապատասխան բաժնին: Չի կարելի կոնկրետ դեպքերը ընդհանրացնել: Բոլոր դեպքերն անհատական են, մեկի մոտ մի խնդիր կա, մյուսի մոտ՝ այլ: Հաճախ լինում է չհասկացվածություն և չհամապատասխանեցում, ամեն դեպք անհատական է»:










