Դեռևս ապացույց չկա, որ կորոնավիրուսից ապաքինված մարդիկ պաշտպանված են երկրորդ անգամ վարակվելուց. ԱՀԿ

18:38 • 25.04.20

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է, որ պարտադիր չէ, որ կորոնավիրուսից ապաքինված մարդիկ, հակամարմիններ զարգացնելով, իմունիտետ ձեռք բերեն վիրուսի դեմ:

«Դեռևս ապացույց չկա, որ կորոնավիրուսով վարակված և ապաքինված մարդիկ երկրորդ անգամ չեն վարակվի»,- CNN-ի փոխանցմամբ՝ ասվում է ԱՀԿ-ի հայտարարության մեջ:

ԱՀԿ-ն նախազգուշացնում է երկրների կառավարություններին, որ հարկ չկա ապաքինված հիվանդներին «իմունիտետի անձնական քարտեր» տրամադրել՝ մտածելով, որ նրանք պաշտպանված են և կարող են վերադառնալ բնականոն կյանքի:  

«Համավարակի ներկա պահին հակամարմիններով պայամանավորված իմունիտետի արդյունավետության ապացույց դեռևս չկա»,- ասվում է հայտարարության մեջ:

Ողջ աշխարհում կորոնավիրուսից ողջ աշխարհում մահացել է ավելի քան 198 հազար մարդ, վարակվել՝ մոտ 2.9 մլն-ը: