Եվրոպայի՝ կորոնավիրուսից երրորդ ամենատուժած երկրում մահացության և վարակման մեկօրյա ցուցանիշները նվազել են
Ֆրանսիայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 242-ով՝ ընդհանուր մահացության ցուցանիշը համաճարակի սկզբից ի վեր հասցնելով 22 856-ի:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս տվյալները հայտնել է երկրի առողջապահության հարցերով գլխավոր վարչությունը: Մահվան ելքերով դեպքերից 14 202-ն արձանագրվել են հիվանդանոցներում, իսկ 8654-ը՝ ծերանոցներում:
Եվրոպայում հիվանդությունից երրորդ ամենատուժած երկրում վարակման դեպքերը վերջին մեկ օրում ավելացել են 451-ով՝ հասնելով 124 575-ի:
Գերատեսչությունից նշել են, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվող կորոնավիրուսով հիվանդների թիվը գնալով նվազում է:










