Ծաղիկներ՝ ի նշան երախտագիտության. ամերիկացի նկարիչը դաշտում ուշագրավ պատկեր է ստեղծել՝ նվիրված առողջապահության ոլորտի աշխատակիցներին
Ամերիկացի նկարիչ Ստեն Հերդը, որը հայտնի է դաշտերը կտավի վերածելու իր տաղանդով, նոր աշխատանք է ներկայացրել:
Ինչպես գրում է CNN-ը, նրա աշխատանքներից, թերևս, ամենից մեծ տարածում էր գտել Վան Գոգի «Ձիթենիների» պատկերը Մինեապոլիսի օդանավակայանի մոտակայքում: Այս անգամ նրա աշխատանքն առավել յուրահատուկ է, քանի որ նվիրված է առողջապահության ոլորտի աշխատակցներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի դեմ:
69-ամյա մասնագետն այս աշխատանքը պատկերել է իր հայրենի Կանզասի մոտակա դաշտում՝ 1.5 ակր տարածքի վրա պատկերելով 10 մանուշակագույն էխինացեաներով ծաղկամանը, որի վրա առկա Thank you («Շնորհակալություն») գրությունը:










