Ռուսաստանում Mercedes-ի վարորդը մարդկանց է վրաերթի ենթարկել անօրինական մրցավազքի ժամանակ (տեսանյութ)
ՌԴ ՆԳՆ համապատասխան վարչության աշխատակիցները պարզում են Օմսկ քաղաքում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները, որ ժամանակ 22-ամյա վարորդը հետընթաց շարժվելով` երկու աղջկա է վրաերթի ենթարկել:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, կատարվածի տեսանյութն ապրիլի 26-ին հրապարակվել է ВКонтакте սոցցանցում: Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես են երկու մեքենաներ պատրաստվում մեկնարկի փողոցային մրցույթի շրջանակներում: Մեքենաների շուրջ բավականին շատ մարդիկ կան հավաքված:
Մեքենաներից մեկը՝ Mercedes մակնիշի, հանկարծակիորեն սկսում է շարժվել հետընթաց և մխրճվում է հավաքված մարդկանց խմբի մեջ, ինչին անմիջապես հաջորդում են կանացի բղավոցները:
Պարզվել է, որ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 25-ին: Վարորդի ինքնությունը պարզվել է, որը Օմսկի 22-ամյա բնակիչ է: Ոստիկաններին նա հայտնել է, որ տուժած աղջիկներին բուժկետ է հասցրել:










