Նուբարաշենի հոգեբուժարան տեղափոխված Իջևանի բնակիչը հատուկ պահվող տարածքից դիմել է փախուստի. Shamshyan.com

20:53 • 26.04.20

Ապրիլի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում, ժողովրդին հայտնի՝ Նուբարաշենի հոգեբուժարանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:20-ի սահմաններում նշված կենտրոնի թիվ 3 հատուկ հսկողության բաժանմունքից փախուստի է դիմել Իջևան քաղաքի բնակիչ, 32-ամյա Արման Մանուկյանը:

Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս դատարանի որոշմամբ, որպես անվտանգության միջոց, տեղավորված է եղել հատուկ հսկողության բաժանմունքում և փախուստի է դիմել զբոսնելու ժամանակ:

Նշվում է, որ նա ժամեր անց Նուբարաշենի հոգեբուժարանի աշխատակիցների կողմից բռնվել է Նուբարաշենի խճուղում և նրան հազիվ են հոգեբուժարանի ծառայողները ճանաչել, քանի որ նա եղել է բժշկական դիմակով և անվտանգության ձեռնոցներով:

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: