Իսպանիայում արձանագրվել է կորոնավիրուսից մահացության 24-ժամյա ամենացածր ցուցանիշը վերջին մեկ ամսում. El País
Իսպանիայի իշխանությունները կիրակի հայտնել են, որ վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 288 մարդ, որը նվազագույն ցուցանիշն է ավելի քան մեկ ամսվա կտրվածքով:
Այս մասին հաղորդում է El Pais-ը` մեջբերելով առողջապահության նախարարության տվյալները: Համաճարակի բռնկման պահից ի վեր երկրում 23 190 մարդ է մահացել, 98 732-ն՝ ապաքինվել են: Ներկա պահին ակտիվ վարակակիր են ավելի քան 105 հազարը:
Նշվում է, որ վերջին մեկ օրում կորոնավիրուս է հայտնաբերվել 1729 մարդու մոտ, ապաքինվել են 3024-ը:
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն ավելի վաղ հայտարարել էր մի քանի կարանտինային միջոցառումներ չեղարկելու մասին, մասնավորապես՝ մայիսի 2-ից կթույլատրի կարճատև ընտանեկան զբոսանքներ կատարել:










