Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացության մեկօրյա ցուցանիշը զգալիորեն նվազել է
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 413-ով, վարակվածների թիվն ավելացել է 4463-ով: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Ջորջ Յուսթիսն ամենաօրյա ճեպազրույցի համանակ:
Մահացության ընդհանուր ցուցանիշը երկրում համաճարակի բռնկման պահից ի վեր հասել է 20 732-ի, վարակման դեպքերինը՝ 152 840-ի: Նախարարը նշել է, որ մեկ օրում ավելի քան 29 000 թեստավորում է իրականացվել: Նախօրեին հիվանդանոցներում արձանագրված մահացածների թիվը կազմել էր 813 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Ողջ աշխարհում վերջին տվյալների համաձայն կորոնավիրուսց մահացել է ավելի քան 200 000 մարդ, վարակվել՝ մոտ երեք միլիոնը:










