Երևանի Բաղյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

09:27 • 27.04.20

Ապրիլի 26-ին՝ ժամը 22:07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցում՝ աթոռին նստած, հայտնաբերել են Սիմիկ Ե.-ի (ծնված 1938 թ.) դին: