Գնդևազ-Ջերմուկ ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը միակողմանի փակ է
ՀՀ ՏԿԵՆ ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ ապրիլի 27-ին՝ ժամը 7:00-ին Հ43, Մ2-Գնդևազ -Ջերմուկ կմ 0+000-կմ2+000 հանրապետական նշանակության ավտոճանապարհին տեղի է ունեցել մոտ 30 խորանարդ ծավալով քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը միակողմանի փակ է: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Այժմ «Վայքի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցներն իրականացնում են քարաթափման մաքրման աշխատանքներ:
Ճանապարհի մաքրման և բնականոն երթևեկությունը վերականգնելու դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:










