«Դրանք շատերի կյանքը կփրկեն». Շակիրան բժշկական և շնչառական դիմակներ է նվիրել իր հայրենի քաղաքի բնակիչներին

14:11 • 01.05.20

Կոլումբացի երգչուհի Շակիրան բժշկական և շնչառական դիմակներ է նվիրել իր հայրենի Բարանկիլյա քաղաքի բնակիչներին: Այդ մասին Twitter-ում հայտնել է քաղաքապետ Խայմե Պումարեխոն։

«Ամբողջ աշխարհում սիրված Շակիրան Բարանկիլյայից է։ Շատ շնորհակալ եմ առողջապահության համակարգի մեր անձնակազմին բժշկական և շնչառական դիմակներ նվիրաբերելու համար. դրանք շատերի կյանքը կփրկեն»,- գրել է քաղաքապետը Twitter-ի իր էջում:

Երգչուհին, իր հերթին, իր թվիթերյան միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել քաղաքապետի թիմին՝ օգնության առաքումն ու բաշխումը համակարգելու համար։

Մարտի 17-ին Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն կորոնավիրուսի համավարակի պատճառով երկրում 30 օրով արտակարգ դրություն է հայտարարել: Ավելի ուշ համազգային կարանտին է սահմանվել մինչև մայիսի 11-ը: Ապրիլի 30-ի դրությամբ Կոլումբիայում վարակվածների ընդհանուր թիվը 6507 է, մահացել է 293 մարդ, ապաքինվել՝ 1439-ը:

«Դրանք շատերի կյանքը կփրկեն». Շակիրան բժշկական և շնչառական դիմակներ է նվիրել իր հայրենի քաղաքի բնակիչներին