Toyota-ն Կառլ Լագերֆելդի հիշատակին նվիրված մոդել է վաճառքի հանել (լուսանկարներ)

15:07 • 04.05.20

Ճապոնական Toyota մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է սահմանափակ քանակությամբ արտադրված նոր քրոսովերը, որը նվիրված է դիզայներ Կառլ Լագերֆելդի հիշատակին:

Ինչպես նշում է Luxury Launches-ը, մոդելը ստեղծվել է Լագերֆելդի ղեկավարած Chanel նորաձևության տան հետ համագործակցության արդյունքում: Այն վաճառքի է հանվել միայն Թաիլանդում:

Lagerfeld C-HR կոչվող մոդելը համալրված է 1,8 լ աշխատանքային ծավալով քառագլան բենզինային, ինչպես նաև 52 կիլովատտ հզորությամբ էլեկտրական շարժիչով:

Lagerfeld C-HR-ի գնորդները մեքենայի հետ անվճար կստանան Լագերֆելդի դիզայնով ստեղծված ճամպրուկ, պայուսակ, գլխարկ, բանալիների կախիչ և այլ պարագաներ:

40 000 դոլար արժողությամբ մեքենան արտադրվել է ընդամենը երկու հարյուր օրինակով:

 

Toyota-ն Կառլ Լագերֆելդի հիշատակին նվիրված մոդել է վաճառքի հանել (լուսանկարներ)